Monday, October 11, 2010

Դաշնակցականներն առանց դժվարության մեկնել են Բաքու

Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան հաստատել է Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության մասնակցությունը Բաքվում կայանալիք Սոցինտերնի ժողովին, և դաշնացկանանները նախօրեին Երևանից մեկնել են Բաքու:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ՀՅԴ Բյուրոյից: «Լուիս Այալան հաստատեց մասնակցությունը, և մեր ներկայացուցիչները ստացան երաշխավորագիրը և առանց որևէ դժվարության մեկնել են Բաքու», -փոխանցեցին Բյուրոյից:
Նշենք, որ Բաքվում հոկտեմբերի 11-12-ին կայանալու է Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծով հանձնախմբի ժողովը:

Հիշեցնենք, որ նախորդ ժողովը գումարվել էր Երևանում հունիսի 11-12-ին: Հանձնախմբի ժողովին մասնակցելու են տարածաշրջանից և Եվրոպայից սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ։

No comments: