Tuesday, February 14, 2012

2013 թ. ֆինանսական տարբա բյուջեով հավասարեցվել են Հայաստանի և Ադրբեջանի հատկացումները

ՎԱՇԻՆԳՏՈՆ – Նախագահ Օբաման կոչ է արել կրճատել Հայաստանի տնտեսական օգնությունը 19 տոկոսով , տեղեկացնում է Հայ դատի ազգային կոմիտեն: ԱՄՆ նախագահն առաջարկել է Հայաստանի տնտեսական աջակցության հիմնադրամին հատկացնել 27,219,000 դոլար 2013թ.: 2012թ. Հայաստանի հատկացումը կազմել է 40 միլիոն դոլար: Տնտեսական աջակցության հիմնադրամի թվերի մեջ ներառված չէ Թմրանյութերի միջազգային վերահսկողության և իրավապահ մարմինների աջակցության 2,824,000 դոլարը և Համաշխարհային առողջապահական ծրագրերի (ԱՄՆ ՄԶԾ) 2,500,000 դոլարը, որոնք նախկինում ներառված են եղել հիմնադրամի միջոցներում: Այսպիսով, ընդամենը կհատկացվի 32,543,000 դոլար, ինչը 2012թ. հատկացման հետ համեմատ կնվազի 19 տոկոսով: Ռազմական օգնության վերաբերյալ Օբամայի վարչակազմը առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարություն հաստատել արտաքին ռազմական ֆինանսավորման և միջազգային ռազմական կրթության և ուսուցման ծրագրերում, առաջարկելով համապատասխանաբար 2.7 միլիոն դոլար արտաքին ռազմական ֆինանսավորման և 600,000 դոլար ռազմական կրթության համար յուրաքանչյուր երկրի համար: Լեռնային Ղարաբաղի համար առանձին հատկացում չկա, թեև վերջին մի քանի տարիներին ԱՄՆ ՄԶԾ-ն հատկացրել է 2 միլիոն դոլար այս նպատակով: Բացի հատկացման կրճատումից Օբամայի վարչակազմը Հայաստանին չի առաջարկել հայտ ներկայացնել Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի աղքատության կրճատման ծրագրերի համար, ինչպես նաև քայլեր չի կատարել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, ասնավորապես առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի, կրկնակի հարկման դաշնագրի կամ ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ: Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների առաջարկվող հատկացումները Տնտեսական աջակցության հիմնադրամ Հայաստան $27,219,000 Ադրբեջան $11,029,000 Վրաստան $42,660,000 Արտաքին ռազմական ֆինանսավորում Հայաստան $2,700,000 Ադրբեջան $2,700,000 Վրաստան $14,400,000 Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում Հայաստան $600,000 Ադրբեջան $600,000 Վրաստան $1,800,000 Թմրանյութերի միջազգային վերահսկողություն և իրավապահ մարմիններ Հայաստան $2,824,000 Ադրբեջան $1,226,000 Վրաստան $4,000,000 Համաշխարհային առողջապահական ծրագրեր – ԱՄՆ ՄԶԳ Հայաստան $2,500,000 Ադրբեջան --- Վրաստան $4,000,000

No comments: