1in.am. 18-2-2012- Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին քաղաքականության աշխատանքային խումբը հրապարակել է «Ղարաբաղյան հակամարտության 20 տարին. նոր ազդակ հակամարտության խաղաղ կարգավորմանը» խորագրով փաստաթուղթ:
7 կետից բաղկացած այդ փաստաթղթում աշխատանքային խումբը Գերմանիայի դաշնային կառավարության ուշադրություն է հրավիրում ստորև նշված կետերի վրա.
ա) Պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, ինչը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի ու ՄԱԿ-ի գծով գործընկերների հետ համատեղ: Բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն հակամարտության խաղաղ կարգավորմանը, պետք է ապահովել շփման գոտում բնակվող անձանց անվտանգությունը, պետք է քայլեր ձեռնարկել փոխադարձ վստահության հասնելու ուղղությամբ:
բ) Պետք է ԵՄ-ի դերն ավելացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: ԵՄ-ը պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում փոխարինի Ֆրանսիային և վերածվի հակամարտող կողմերի միջև միջնորդի: Պետք է հստակեցվի ԵՄ-ի կոնկրետ մանդատ ունեցող Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի հարցը:
գ) Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում Հայաստանին ու Ադրբեջանին միմյանց մերձեցնելու և այդ մեխանիզմի շրջանակներում տարածաշրջանային հակամարտությունը կարգավորումը նախապատրաստելու ուղղությամբ:
դ) Պետք է կոչ անել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գլխավոր գործընկեր Ռուսաստանին՝ ավելի կառուցողական քայլեր ձեռնարկել ոչ թե ստատուս-քվոյի պահպանման, այլ՝ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը դադարեցնելու և մշտական խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
ե) Պետք է անվտանգության քաղաքականության ոլորտում ընդլայնել ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև երկխոսությունը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնկրետ զարգացման դեպքում:
զ) Պետք է ԵՄ-ին անդամակցելու համար թեկնածու երկրի կարգավիճակ ստացած Թուրքիային հրավիրել Հայաստանին հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրանով իսկ Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը դադարեցնելու գործընթացին՝ հաշվի առնելով հայ-թուրքական սահմանի պահպանման հարցում ռուսական բանակի հետագա բացակայության անհրաժեշտությունը:
է) Պետք է աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի կառուցողական դերակատարությանը և տարածաշրջանում նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը:Saturday, February 18, 2012
Գերմանիայի Բունդեսթագը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման 7 կետանոց փաստաթուղթ
1in.am. 18-2-2012- Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին քաղաքականության աշխատանքային խումբը հրապարակել է «Ղարաբաղյան հակամարտության 20 տարին. նոր ազդակ հակամարտության խաղաղ կարգավորմանը» խորագրով փաստաթուղթ:
7 կետից բաղկացած այդ փաստաթղթում աշխատանքային խումբը Գերմանիայի դաշնային կառավարության ուշադրություն է հրավիրում ստորև նշված կետերի վրա.
ա) Պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, ինչը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի ու ՄԱԿ-ի գծով գործընկերների հետ համատեղ: Բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն հակամարտության խաղաղ կարգավորմանը, պետք է ապահովել շփման գոտում բնակվող անձանց անվտանգությունը, պետք է քայլեր ձեռնարկել փոխադարձ վստահության հասնելու ուղղությամբ:
բ) Պետք է ԵՄ-ի դերն ավելացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: ԵՄ-ը պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում փոխարինի Ֆրանսիային և վերածվի հակամարտող կողմերի միջև միջնորդի: Պետք է հստակեցվի ԵՄ-ի կոնկրետ մանդատ ունեցող Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի հարցը:
գ) Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում Հայաստանին ու Ադրբեջանին միմյանց մերձեցնելու և այդ մեխանիզմի շրջանակներում տարածաշրջանային հակամարտությունը կարգավորումը նախապատրաստելու ուղղությամբ:
դ) Պետք է կոչ անել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գլխավոր գործընկեր Ռուսաստանին՝ ավելի կառուցողական քայլեր ձեռնարկել ոչ թե ստատուս-քվոյի պահպանման, այլ՝ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը դադարեցնելու և մշտական խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
ե) Պետք է անվտանգության քաղաքականության ոլորտում ընդլայնել ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև երկխոսությունը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնկրետ զարգացման դեպքում:
զ) Պետք է ԵՄ-ին անդամակցելու համար թեկնածու երկրի կարգավիճակ ստացած Թուրքիային հրավիրել Հայաստանին հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրանով իսկ Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը դադարեցնելու գործընթացին՝ հաշվի առնելով հայ-թուրքական սահմանի պահպանման հարցում ռուսական բանակի հետագա բացակայության անհրաժեշտությունը:
է) Պետք է աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի կառուցողական դերակատարությանը և տարածաշրջանում նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment