Saturday, February 18, 2012

Իրանական ռազմանավերը մտել են Միջերկրական ծով, ուղղություն վերցրել դեպի Սիրիա

Tert.am. 18-2-2012- Իրանական երկու ռազմանավ Սուեզի ջրանցքով մտել են Միջերկրական ծով և հատել Սուեզի ջրանցքը Եգիպտոսի իշխանություններից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, հաղորդում է Reuters գործակալությունը։ Ըստ գործակալության` նավերը շարժվում են դեպի Սիրիայի ափեր՝ երկիր, որի հետ Իրանը ստորագրել է համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին համաձայնագիր: 2011թ. փետրվարին իրանական երկու նավ` «Ալվանդ» արագընթաց հածանավն ու «Հարք»-ը, նմանատիպ երթուղի են իրականացրել` հասնելով սիրիական Լաթաքիա նավահանգիստ: Իսրայելն իրանական ռազմածովային ուժերի գործողություններն անվանել է «սադրանք»: Իրանի նոր գործողությունների վերաբերյալ Իսրայելը դեռ որևէ հայտարարություն չի արել: Սիրիայում մոտ մեկ տարի է բախումներ են ընթանում կառավարական զորքի և նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև: ՄԱԿ-ի տվյալներով` այս ժամանակահատվածում զոհվել է մոտ 6.000 մարդ: Եվրամիության ու Արաբական երկրների լիգայի անդամ մի շարք երկրներ պահանջում են նախագահ Ասադի հրաժարականը, ինչին դեմ է Իրանը:

No comments: