Saturday, February 11, 2012

Ադրբեջանը Ռուսաստանից Т90С տեսակի տանկեր կգնի

Tert.am10-2-2012- Ադրբեջանը Ռուսաստանից Т90С տեսակի տանկեր է գնելու: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը` վկայակոչելով ռազմական գերատեսչությունների աղբյուրները: Աղբյուրները հայտնել են, որ 2011թ. Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ռուսական սպառազինությունների արտահանման մենաշնորհային Рособоронэкспорт պետական դաշնային միավորված ձեռնարկության միջև Т-90С տեսակի ռազմական տանկերի գնման մասին պայմանագիր է կնքվել: Տանկերի քանակի և մատակարման ժամկետների մասին տեղեկություն, սակայն, չի հաղորդվում: Գործակալությունն ընդգծում է, որ Рособоронэкспорт-ն Ադրբեջանից բացի պայմանագիր է ստորագրել նաև Թուրքմենստանի հետ` Т-90 տեսակի տանկերի մատակարարման վերաբերյալ: Т90С տանկերը համարվում են Т-72 տեսակի տանկերի արդիականացված տարբերակը: Т-90 տանկերը հավաքվում են «Ուրալվագոնզավոդ» գիտարտադրական ձեռնարկությունում:

No comments: