Անցած ամիս հաղորդվել էր, որ Երևանում գտնվող կինոկենտրոնը բանակցություններ է վարում աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի և «Շինդլերի ցուցակի» սցենարի հեղինակ Սթիվեն Զաիլիանի հետ՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ նկարահանելու նպատակով: Ըստ այդ հաղորդումների՝ ֆիլմը պետք է էկրաններին հայտնվեր Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը: Սակայն The Atlantic-ը հայտնում է, որ դա քիչ հավանական է:
Այս տեղեկատվությանը զուգահեռ՝ Թուրքիայի Hurriyet Daily News-ը զրուցել էր Վարդան Աբովյանի հետ, ով Հայկական ազգային կինոակադեմիայի փոխտնօրենն է: Նա ասել էր, որ իր թիմը նույնպես պատրաստվում է ֆիլմ նկարահանել 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ:
The Atlantic-ի հաղորդմամբ՝ Սփիլբերգի պատմությունը միայն մեծ ճակատամարտի մի մասն է, որի նպատակը 1915 թվականի դեպքերը մեծ էկրան բերելն էր: Հայկական խմբերը տասնամյակներ շարունակ փորձել են 1933 թվականին գրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի հիման վրա մեծ բյուջե ունեցող ֆիլմ նկարահանել, բայց այդ փորձերը Թուրքիայի ճնշման ներքո մատնվել են անհաջողության:
Thursday, February 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment