Panorama.am. 14-2-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Զինվորական պարտականության և զինվորական ծառայության մասին» հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, համաձայն հրամանագրի, Ադրբեջանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Ադրբեջանի ռազմական կոմիսարիատը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զինվորական կոմիսարիատը, մարզային, քաղաքային կոմիսարիատները վերացվել են: Նրանց փոխարեն ստեղծվելու է Ադրբեջանի զորակոչի և զորահավաքի պետական ծառայություն:
Ադրբեջանի զորակոչի և զորահավաքի պետական ծառայությունը 2 ամսվա ընթացքում պետք է Ադրբեջանի նախագահին ներկայացնի կառուցվածքային ծառայության ընդհանուր կազմը՝ ռազմական և բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ադրբեջանի զորակոչի և զորահավաքի պետական ծառայության տնօրեն է նշանակվել Արզու Ռահիմովը, ով նախկինում ղեկավարել է պետական միգրացիոն ծառայությունը:
Tuesday, February 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment