Tuesday, February 14, 2012

Իսրայելը Թուրքիայի տարածքում հակաիրանական ուղղվածությամբ հրթիռային համակարգ է փորձարկել

Panorama.am. 14-2-2012- Իսրայելը Թուրքիայի տարածքում հակաիրանական ուղղվածությամբ հրթիռային համակարգ է փորձարկել: Այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին: Տեղեկատվության մեջ նշվում է, որ այն պայմաններում, երբ արևմտյան ԶԼՄ-ները խոսում են Իրանի և Իսրայելի միջև հնարավոր պատերազմի մասին, Թուրքիայի Արևելյան Անատոլիա նահանգում Իսրայելի իրականացրած հրթիռային փորձարկումը բնութագրվում է, որպես Իրանի և Սիրիայի վրա հնարավոր ռազմական հարձակամանը նման մի քայլ: Հիշեցնենք, որ վերջերս Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ալի Հաջիզադեն, խոսելով Թուրքիայի տերածքում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի տեղակայման սպառնալիքի մասին, հայատարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Իրանը կհարվածի Թուրքիայում տեղակայված ՀՀՊ ռադարային համակարգերը:

No comments: