News.am. 14-2-2012- El Paìs իսպանական պարբերականում հրատարակած հոդվածում Իսպանիայի հրեաների համայքնի նախագահ Իսաաք Քերուբը, խոսելով Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենքի մասին Իսպանիային կոչ է արել օրինակ վերցնել Ֆրանսիայից Հայոց ցեղասպանության հարցում, գրում է Nouvelles d’Armenie-ն:
«Մենք դեռ ունենք մարդիկ, ովքեր ցանկանում են ավարտել այն, ինչ սկսել էր Հիտլեըը: Սա է պատճառը, որ պետության միջամտությամբ պետք է պատժվի նման վարքագիծը: Եվ ակնհայտ է, որ մենք լավ ուսուցչի կարիք ունենք, որը մեզ կսովորեցնի հարգել միմյանց: Սա անհրաժեշտ է», - ասել է նա:
Իսաաք Քերուբն անդրադարձել է նաև մարդու բնական իրավունքների և փոքրամասնության պաշտպանության հարցում Ֆրանսիայի առաջատարությանը, հավելելով, որ «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը պարտադիր է և անհրաժեշտ»:
«Այստեղ, Իսպանիայում, մենք պետք է օրինաստեղծ մարմիններից պահանջենք նույնն այնել և որ այդ հանցագործությունն ընդգրկեն Քրեական օրենսգրքում», - ասել է նա:
Wednesday, February 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment