Tert.am. 14-2-2012- Մինչև մարտի 21-ն Իրանը սեփական արտադրության 9 գերհամակարգիչ է (գերհամակարգիչ է համարվում այն համակարգիչը, որն արտադրման պահին իր տեխնիկական բնութագրերով գերազանցում է գոյություն ունեցող համակարգիչների մեծամասնությանը) ներակայացնելու: Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը` վկայակոչելով Իրանի նախագահի` գիտության և տեխնոլագիաների հարցերով տեղակալ Նազրին Սուլթանզադեին:
Գործակալությունն ընդգծում է, որ Իրանը նախատեսում է 11 գերհամակարգչից (2 գերհամակարգիչ Իրանում ավելի վաղ էր արտադրվել) բաղկացած Ազգային ցանց հիմնել:
Անցած տարի Թեհրանը երկու գերհամակարգիչ էր ներկայացրել` Amirkabir անունով (պրոցեսորի արագությունը`34000 մեգահերց): Այդ համակարգիչները նախագծվել և արտադրվել էին Թեհրանի համալսարանի և Սպահանի տեխնոլոգիական համալսարանի կողմից:
2011թ. Իրանի նախագահ Մամհուդ Ահմադինեժադն իրանցի գիտնականներին կոչ է արել «նոր գաղափարներով և նախագծերով հանդես գալ» և ընդգծել էր, որ Իրանը «աշխարհի համար գիտատեխնիկական օրինակ է ծառայելու»:
Վերոնշյալ երկու համակարգիչների ներկայացման ժամանակ նշվել էր, թե Իրանն այդպիսով համալրել է աշխարհում գերհամակարգիչ արտադրող երկրների տասնյակը:
Wednesday, February 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment