Tert.am. 2-2-2012- Միացյալ Նահանգները Կատարի «Ալ Ուբեյդ» ավիաբազայում տեղակայել է B-1B ռազմավարական ռմբարկու էսկադրիլիա: Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով իրանական լրատվամիջոցներին:
Ինչպես արդեն հայտնել էր tert.am-ը, Միացյալ Նահանգները մարտին Պարսից ծոց կուղարկի ևս մեկ ավիակիր հարվածային խումբ` «Էնթըրփրայզ» ատոմային ավիակրի գլխավորությամբ: Ւնչպես հայտնել են ԱՄՆ Ռազմածովային ուժերից, խմբի կազմում կլինեն հրթիռային հածանավ և երեք հրթիռային ականակիր նավ:
«Էնթըրփրայզ»-ն աշխարհի առաջին ատոմային ավիակիրն է. գործածության մեջ է մտցվել 1961-ին: 8 միջուկային ռեակտոր ունեցող հսկան նաև ամենաերկար ռազմանավն է աշխարհում, որի վրա կարող է տեղակայվել մոտ 90 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ:
Հիշեցնենք, որ Պարսից ծոցում է ամերիկյան ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը` «Աբրահամ Լինքոլն»- ի գլխավորությամբ, որի կազմում են նաև ֆրանսիական ու բրիտանական ռազմանավեր: Խումբը մարտական հերթապահություն է իրականացնում «Կարլ Վինսոն» ավիակրի հարվածային խմբի հետ: Վերջին ավիակիր հարվածային խումբը անցած տարեվերջին փոխարինեց «Ջոն Ստեննիս»-ի գլխավորած խմբին:
Դեկտեմբերին, երբ Եվրամիությունը սպառնացել էր իրանական միջուկային ծրագիրը չդադարեցնելու համար նավթային էմբարգո մտցնել, Թեհրանը հայտարարեց, որ նման պարագայում կարգելափակի Հորմուզի նեղուցը, որը Պարսից ծոցը միացնում է Հնդկական օվկիանոսին: Հայտնի է, որ այն կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, քանի որ նեղուցով է անցնում նավթի համաշխարհային մատակարարումների մինչև 40%-ը: Իրանական սպառնալիքին ի պատասխան, Բահրեյնում տեղակայված ամերիկյան 5-րդ նավատորմի հրամանատարությունը հայտարարել էր, որ ոչ մի դեպքում թույլ չի տա նեղուցի արգելափակում:
Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարները հունվարի 23-ին Բրյուսելում կայացած նիստում հաստատել են իրանական նավթի նկատմամբ արգելք մտցնելու մասին որոշումը: Այս որոշմանն աջակցում է Վաշինգտոնը:Thursday, February 2, 2012
ԱՄՆ-ը Կատարում ռազմավարական ռմբակոծիչներ է կենտրոնացնում
Tert.am. 2-2-2012- Միացյալ Նահանգները Կատարի «Ալ Ուբեյդ» ավիաբազայում տեղակայել է B-1B ռազմավարական ռմբարկու էսկադրիլիա: Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով իրանական լրատվամիջոցներին:
Ինչպես արդեն հայտնել էր tert.am-ը, Միացյալ Նահանգները մարտին Պարսից ծոց կուղարկի ևս մեկ ավիակիր հարվածային խումբ` «Էնթըրփրայզ» ատոմային ավիակրի գլխավորությամբ: Ւնչպես հայտնել են ԱՄՆ Ռազմածովային ուժերից, խմբի կազմում կլինեն հրթիռային հածանավ և երեք հրթիռային ականակիր նավ:
«Էնթըրփրայզ»-ն աշխարհի առաջին ատոմային ավիակիրն է. գործածության մեջ է մտցվել 1961-ին: 8 միջուկային ռեակտոր ունեցող հսկան նաև ամենաերկար ռազմանավն է աշխարհում, որի վրա կարող է տեղակայվել մոտ 90 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ:
Հիշեցնենք, որ Պարսից ծոցում է ամերիկյան ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը` «Աբրահամ Լինքոլն»- ի գլխավորությամբ, որի կազմում են նաև ֆրանսիական ու բրիտանական ռազմանավեր: Խումբը մարտական հերթապահություն է իրականացնում «Կարլ Վինսոն» ավիակրի հարվածային խմբի հետ: Վերջին ավիակիր հարվածային խումբը անցած տարեվերջին փոխարինեց «Ջոն Ստեննիս»-ի գլխավորած խմբին:
Դեկտեմբերին, երբ Եվրամիությունը սպառնացել էր իրանական միջուկային ծրագիրը չդադարեցնելու համար նավթային էմբարգո մտցնել, Թեհրանը հայտարարեց, որ նման պարագայում կարգելափակի Հորմուզի նեղուցը, որը Պարսից ծոցը միացնում է Հնդկական օվկիանոսին: Հայտնի է, որ այն կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, քանի որ նեղուցով է անցնում նավթի համաշխարհային մատակարարումների մինչև 40%-ը: Իրանական սպառնալիքին ի պատասխան, Բահրեյնում տեղակայված ամերիկյան 5-րդ նավատորմի հրամանատարությունը հայտարարել էր, որ ոչ մի դեպքում թույլ չի տա նեղուցի արգելափակում:
Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարները հունվարի 23-ին Բրյուսելում կայացած նիստում հաստատել են իրանական նավթի նկատմամբ արգելք մտցնելու մասին որոշումը: Այս որոշմանն աջակցում է Վաշինգտոնը:
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment