News.am. 2-2-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ամերիկացի հայտնի գրող Պոլ Օստերին ուղղված խոսքերն արագ արձագանք են ստացել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանի այն խոսքին, թե իրեն ընդհանրապես չի հետաքրքրում, թե Պոլ Օստերը կգա՞ Թուրքիա, թե՝ ոչ, Պոլ Օստերը պատասխանել է. «Էրդողանը Իսրայելի հասցեին ինչ ուզում է թող մտածի, միեւնույնն է՝ Իսրայելում խոսքի ազատություն կա եւ բանտերում լրագրող չկա, իսկ Թուրքիայում 100 լրագրող գտնվում է բանտում։ Ամեն երկիր էլ թերություն ունի, սակայն իրավիճակի լավացման համար պետք է կարողանալ խոսել առանց բանտում հայտնվելու վտանգի։ Դա սրբազան օրենք է»։
Նշենք, որ Պոլ Օստերն ավելի վաղ ասել էր, թե չի այցելի Թուրքիա, քանի որ այնտեղ ժողովրդավարության պակաս կա եւ բանտերում են գտնվում շատ լրագրողներ ու մտավորականներ։Thursday, February 2, 2012
Ամերիկացի գրողը պատասխանել է Էրդողանին
News.am. 2-2-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ամերիկացի հայտնի գրող Պոլ Օստերին ուղղված խոսքերն արագ արձագանք են ստացել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանի այն խոսքին, թե իրեն ընդհանրապես չի հետաքրքրում, թե Պոլ Օստերը կգա՞ Թուրքիա, թե՝ ոչ, Պոլ Օստերը պատասխանել է. «Էրդողանը Իսրայելի հասցեին ինչ ուզում է թող մտածի, միեւնույնն է՝ Իսրայելում խոսքի ազատություն կա եւ բանտերում լրագրող չկա, իսկ Թուրքիայում 100 լրագրող գտնվում է բանտում։ Ամեն երկիր էլ թերություն ունի, սակայն իրավիճակի լավացման համար պետք է կարողանալ խոսել առանց բանտում հայտնվելու վտանգի։ Դա սրբազան օրենք է»։
Նշենք, որ Պոլ Օստերն ավելի վաղ ասել էր, թե չի այցելի Թուրքիա, քանի որ այնտեղ ժողովրդավարության պակաս կա եւ բանտերում են գտնվում շատ լրագրողներ ու մտավորականներ։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment