1in.am. 15-2-2012- Թուրքիայում պաշտոնական այցով գտնվող Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը հայտնել է, որ եվրոպական երկրների ներկայիս տնտեսական խնդիրները չպետք է խոչընդոտեն Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը:
Չեխիայի նախագահն Անկարայում հանդիպում է ունեցել Աբդուլլահ Գյուլի հետ:
«Ես համոզված եմ, որ Եվրոպան փոփոխությունների կարիք ունի, այն պետք է արթնանա, սթափվի: Իսկ Թուրքիայի նման մեծ և դինամիկ երկրի անդամակցումը կարող է ապահովել դա»,- ասել է Կլաուսը:
Չեխիայի նախագահի հետ միասին Անկարա են ժամանել նաև 60-ից ավելի չեխ գործիչներ և գործարարներ:
«Չեխիայի պատմության մեջ առաջին անգամ է, որ նախագահին այսքան մեծ թվով գործարարներ են ուղեկցում: Առաջին անգամ մենք եկել ենք երկու ինքնաթիռով: Այս ամենը վկայում է Թուրքիայի հանդեպ ունեցած մեր մեծ հետաքրքրության մասին»,- նշել է Կլաուսը:
Այցի շրջանակներում Թուրքիայի և Չեխիայի նախագահները մի շարք խոշոր կոմերցիոն համաձայնագրեր կստորագրեն:
Wednesday, February 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment