Panorama.am . 7-2-2012- Բարաք Օբամայի հրամանով սառեցվել են Իրանի կենտրոնական բանկի ակտիվները:
Այդ մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը:
Համաձայն տեղեկատվության` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրամանով Իրանի նկատմամբ կիրառվող միակողմանի տնտեսական պատժամիջոցներն ավելի են խստացվել, ըստ որոնց` սառեցվել են Իրանի կենտրոնական բանկի, ինչպես նաև կառավարությանը կից գործող անձանց և կազմակերպությունների ակտիվները:
Հավելենք, որ մինչ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները` Իրանի նավթի նկատմամբ էմբարգո էր սահմանել նաև Եվրամիությունը:
Հիշեցնենք, որ օրերս իրավապաշտպան և խաղաղասիրական շուրջ 60 կազմակերպություններ` ընդդեմ Իրանի դեմ պատերազմի և տնտեսական պատժամիջոցների Նյու Յուրքում ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչության և Իսրայելի հյուպատոսության շենքի առջև բողոքի ցույց էին անցկացրել:Tuesday, February 7, 2012
Բարաք Օբամայի հրամանով սառեցվել են Իրանի կենտրոնական բանկի ակտիվները
Panorama.am . 7-2-2012- Բարաք Օբամայի հրամանով սառեցվել են Իրանի կենտրոնական բանկի ակտիվները:
Այդ մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը:
Համաձայն տեղեկատվության` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրամանով Իրանի նկատմամբ կիրառվող միակողմանի տնտեսական պատժամիջոցներն ավելի են խստացվել, ըստ որոնց` սառեցվել են Իրանի կենտրոնական բանկի, ինչպես նաև կառավարությանը կից գործող անձանց և կազմակերպությունների ակտիվները:
Հավելենք, որ մինչ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները` Իրանի նավթի նկատմամբ էմբարգո էր սահմանել նաև Եվրամիությունը:
Հիշեցնենք, որ օրերս իրավապաշտպան և խաղաղասիրական շուրջ 60 կազմակերպություններ` ընդդեմ Իրանի դեմ պատերազմի և տնտեսական պատժամիջոցների Նյու Յուրքում ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչության և Իսրայելի հյուպատոսության շենքի առջև բողոքի ցույց էին անցկացրել:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment