Wednesday, February 8, 2012

Թուրքիայում Հայաստանի զինանշանի նմանությամբ քանդակը սկանդալի առիթ է դարձել

News.am. 8-2-2012- Թուրքիայի Քյութահյա քաղաքի Դումլուփընար համալսարանի մուտքի մոտ դրված առյուծի եւ արծիվի քանդակը իրարանցում է առաջացրել։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Օքթայ Էքշին Թուրքիայի ազգային կրթության նախարարին գրավոր հարցում է հղել՝ Դումլուփընար համալսարանի դիմաց դրված առյուծի եւ արծիվի քանդակի հետ կապված։ «Դեռեւս Գազի համալսարանում դասավանդող հայտնի քանդակագործ Աթանաս Քարաչոբանի ստեղծած արծվի եւ առյուծի քանդակը տեղադրվել էր Քյութհայայի Դումլուփնարի համալսարանի մուտքի մոտ։ Ասում են, թե այդ քանդակը հանվել է այն բանից հետո, երբ ահազանգել են, թե քանդակը Հայաստանի պետական զինանշանն է։ Ճի՞շտ է, որ համալսարանի կառավարող խորհուրդի որոշման հետեւանքով այդ քանդակը հանվել է եւ տեղափոխվել պահեստ»,-նշվել է թուրք պատգամավորի հարցադրման մեջ։ Օքթայ Էքշին նշել է, թե քանդակում առյուծն ունեցել է ուսանողներին «Բարի գալուստ» մաղթելու, իսկ արծիվը՝ ավարտած ուսանողներին հաջողություն մաղթելու իմաստը։

No comments: