Tuesday, February 14, 2012

Իրանը պաշտպանված է կիբերհարձակումներից

1in.am. 13-2-2012- Ինչպես հաղորդել է պաշտոնական լրատվական գործակալությունը, Իրանի բարձրաստիճան ռազմական պաշտոնյան այսօր հայտնել է, որ Թեհրանի միջուկային և այլ արդյունաբերական հաստատությունները երբեմն կիբերհարձակումների զոհ են դառնում, բայց երկիրն այժմ ունի անհրաժեշտ տեխնոլոգիաները՝ վտանգից պաշտպանվելու համար: Ըստ Associated press-ի՝ Իրանը համարում է, որ 2010 թվականին բարդ կիբերպատերազմի մեջ է ներգրավված եղել, երբ Stuxnet անունով վիրուսը խափանել էր որոշ միջուկային սարքերի աշխատանքը: Գոլամ Ռեզա Ջալալին ասել է, որ թշնամական սպառնալիքները հիմնականում ուղղված են միջուկային էներգիայի արտադրման հաստատություններին, ինչպես նաև՝ էլեկտրոնային արդյունաբերությանը և բանկային ծառայություններին: Ջալալին նաև ասել է, որ, բացի Stuxnet-ից, Իրանը հայտնաբերել է ևս երկու այլ վիրուս, որոնք, սակայն, ոչ մի վնաս չեն հասցրել երկրին:

No comments: