Tuesday, February 14, 2012

Թուրք զույգն իր երեխայի անունը դրել է Չե Գևարա

Tert.am. 13-2-2012- Թուրքիայի արևելյան Բաթման նահանգից մի զույգ արգենտինացի հեղափոխական Էռնեստո Չէ Գևարային պատվել է` սեփական նորածնին հենց այդպես անվանակոչելով: Երեխայի 25-ամյա գործազուրկ հայրը հայտարարել է, թե ինքը կարդացել է մեծ հեղափոխականի մասին բոլոր գրքերը: Նա պատմել է, որ այնքան է ոգևորվել Չե Գևարայի պայքարով, որ դեռ վաղուց ինքն իրեն խոստացել է իր առաջնեկի անունը Էռնեստո Չե Գևարա դնել: Պարզվել է, որ նորածինը թոքերի հիվանդություն ունի, բայց ծնողները հավատում են, որ երեխան կհաղթահարի այն:

No comments: