Wednesday, February 15, 2012

Ալժիրցի փորձագետ. Եւ Սարկոզիի նախաձեռնությունը եւ Էրդողանի պատասխանը քաղաքական սակարկության առարկա են

News.am. 15-2-2012- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կապակցությամբ Սարկոզիի նախաձեռնությունը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատասխան հայտարարությունը քաղաքական սակարկության առարկա են: Նման կարծիք է հայտնել ալժիրցի փորձագետ, Սոցիալական գիտությունների փարիզյան դպրոցի հետազոտող Ամել Բուբեքերը NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում: Բուբեքերը նշել է, որ Եվրոպայում հարցը անհանգստացնում է թուրքական, նույնիսկ ամբողջ մահմեդական համայնքին: «Ինչ վերաբերվում է Արեւմտյան Աֆրիկայի բնակիչներին, ապա նրանք շատ քիչ հետաքրքրություն են դրսեւորում»,-նշել է Բուբեքերը: Թուրքիայի եւ Ֆրանսիայի օրակարգում միշտ էլ եղել են վիճաբանության առարկաներ, որոնց պատճառով Փարիզը առաջ է քաշել ցեղասպանությունների մասին օրինագիծը: Օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունվել է դեկտեմբերի վերջին, որից հետո` հունվարի 23-ին, այն հաստատել է Սենատը: Ի պատասխան, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ճանաչել ալժիրցի ժողովրդի ցեղասպանությունը: «Ալժիրի վարչապետը հայտարարել է, որ կարիք չկա, որ Թուրքիան պատմության հարցերն արծարծի. պատմությունը քաղաքականության մեջ ներքաշելը ոչ մի ընդհանուր բան չունի հումանիզմի հետ: Հակառակ դեպքում կարելի է սկսել եվրոպական պատմության բոլոր ցեղասպանությունների դիտարկում»,-հավելել է նա:

No comments: