Monday, February 13, 2012

Թուրքական Ռազմաօդային ուժերը հարված են հասցրել իրաքյան Քրդստանին

Tert.am. 12-2-2012- Թուրքիայի Ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Հյուսիսային Իրաքին, որտեղ, ենթադրաբար, թաքնվում են քուրդ ապստամբները: Ինչպես այսօր հաղորդում է France-Presse գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի Գլխավոր շտաբին, փետրվարի 11-ի երեկոյան թուրքական ինքնաթիռները գրոհել են Զաբ և Հակուրք շրջանները, որտեղ գտնվում են բազմաթիվ քարանձավներ և գրոհայինների համար այլ թաքստոցներ, ինչից հետո բարեհաջող վերադարձել են բազա: Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ, սակայն, չի նշվում` ապստամբների շրջանում զոհեր կան, թե ոչ: Քուրդ գրոհայինները Հյուսիսային Իրաքն օգտագործում են որպես Թուրքիայի վրա հարձակման բազա: Նրանցից շատերը համակարծիք են Քրդական աշխատավորական կուսակցության հետ, որը ցանկանում է հասնել թուրքական տարածքում քրդական անկախ պետության ստեղծման:

No comments: