1in.am. 13-2-2012- Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրաստիճան պաշտոնյան հաղորդել է՝ Իրանի ռազմական հնարավորությունները լրջորեն ենք գնահատում, բայց մեր ուժերը ամբողջովին պատրաստ են դիմակայել Իրանին:
Associayted press-ի փոխանցմամբ՝ ծովակալ Մարք Ֆոքսը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը նախագահին ներկայացնելու համար պայքարի մի քանի հավանական տարբերակներ են մշակել և այսօր իսկ պատրաստ են Թեհրանի գործողություններին հակազդելու:
Նա չի մանրամասնել, թե ինչ միջոցներով են ամերիկյան ռազմածովային ուժերը պատրաստվում պայքարել Իրանի դեմ, բայց հայտնել է, որ ունեն ժամանակակից ռազմական տեխնիկա: Ֆոքսը հավելել է, որ իրենք պատրաստ են ամեն ինչի:
Monday, February 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment