Tuesday, February 14, 2012

Ֆրանսիան նոր առաջարկներ է ներկայացրել.դեսպան Ադրբեջանում

Zham.am. 13-2-2012- Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Քելերը «Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև պատմական և տնտեսական կապերը» խորագրող հոդվածում անդադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանն հարցում Ֆրանսիայի ձեռնարկած քայլերին: Ֆրանսիական Echanges internationaux պարբերականում տպագրված հոդվածում նա գրել է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, առաջարկներ է ներկայացրել ղարաբաղյան խնդրի կարգավորման առնչությամբ`չմանրամասնելով դրանց բովանդակությունը: Դեսպանը միայն նշել է, որ Հարավային Կովկասոմ կայունությանն ու բարեկեցությանն ուղղված Ֆրանսիայի նախաձեռնություններն արդեն տալիս են իրենց արդյունքները: Հայտնում է SalamNews-ը: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան էր հայտարարել, ըստ որ ԵՄ-ն Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն արագացնելու ու հեշտացնելու համար նոր առաջարկներ է ներկայացրել հակամարտող կողմերին, որոնք այժմ քննարկումվում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ:

No comments: