Thursday, February 16, 2012

Ալիևն ու Ռասմուսենը քննարկել են նաև ԼՂ հարցը

Tert.am. 16-2-2012- Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք) գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Anspress.com կայքը, հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգամավորման բանակցային գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:
«Ես գլխավոր քարտուղարին տեղյակ եմ պահել բանակցությունների ներկա վիճակի մասին: Մենք կրկին հույս ենք հայտնել, որ հակամարտությունը որքան հնարավոր է շուտ կկարգավորվի, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի: Դրա համար լավ իրավական հիմք է առկա. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 4 բանաձև է ընդունել, որոնք պահանջում են Ադրբեջանի օկուպացված տարածքներից անհապաղ դուրս բերել հայկական զորքերը: Ակնկալում ենք, որ հայկական կողմը կկատարի այդ բանաձևի պահանջները»,-հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալիևը:

No comments: