Panorama.am. 16-2-2012- Իրանի և Ադրբեջանի միջև ընթացքող տեղեկատվական պատերազմը սաստկացել է:
Այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանում ԻԻՀ նախկին դեսպան Աֆշար Սոլեյմանին:
Պատասխանելով Իրանի և Ադրբեջանի ներկայիս լարված հարաբերությունների պատճառներին առնչվող հարցին` Սոլեյմանին նշել է, որ օրերս Իրանի ԱԳՆ-ում Ադրբեջանի դեսպանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև Ադրբեջանում գործունեություն ծավալող Իրանի ներկայացուցչությունների նկատմամբ Բաքվի դրսևորած անհամապատասխան վերաբերմունքին, ադրբեջանական ԶԼՄ-ների իրականացրած հակաիրանական քարոզչությանը, Ասթարա-Բաքու ճանապարհին իրանական բեռնատար մեքենաների տեղաշարժի կասեցմանն առնչվող խնդիրներ:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչության հետ կապ ունեցող մի քանի ահաբեկիչների` Թել Ավիվ ուղևորվելու նպատակով Ադրբեջանում նրանց ունեցած ազատ տեղաշարժի կապակցությամբ` ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել իրանական կողմի բողոքի նոտան»:

No comments:
Post a Comment