Tert.am. 14-2-2012- Թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուի փաստաբանները մտադիր են հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, բողոքարկելով նրա` անցած տարվա նոյեմբերի ձերբակալությունը:
«Քրդական համայնքների միության»քաղաքական և «Արդարություն և զարգացում» կուսակցության, դատավորների ու դատախազների կողմից կազմակերպված քաղաքական գործ է և անկախության ու անաչառության պակասությունը բարդացնում են արդար ու օրինական վճռի կայացումը», - «Հյուրիյեթին» ասել է Զարաքոլուի փաստաբան Օզջան Քըլըչը:
Փաստաբանի խոսքով, ՄԻԵԴ ներկայացվելիք հայցում ներառվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են կալանավայրում առկա վերաբերմունքը, ձերբակալության նյութական և իրավական հիմքերը, գործի նյութերի անհասանելիությունն ու ընդհանրապես իրավական գործընթացի համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջներին:
«Միությունների» գործը կդառնա 1980 թ-ի ռազմական հեղաշրջումից հետո ամենամեծ կասկածյալներով գործը: Դեռ վաղ է գործընթացի ուղղվածության մասին մեկնաբանություններ անել», - ասել է Քըլըչը:
«Հայցի ներածության մեջ շեշտելու ենք գործի նյութերի և տեղեկատվության` մեզ համար անհասանելիությունը, «գաղտնիության հրամանի» հիմնավորումով, ինչպես նաև ձերբակալության բողոքարկման մերժումներն, առանց լուրջ և հիմնավոր պատճառների: Բացի այդ, եռամսյա կանալքի ընթացքում, մինչ օրս ոչ մի դատական գործողություն չի իրականացվել», - հավելել է Զարաքոլուի դատապաշտպանը:
Անցած շաբաթ Եվրոպական դատարան էր դիմել մեկ այլ ամբաստանյալ` Թունջայ Օզքանը, «Էրգենեկոնի» գործով անցնող, հայտնելով, որ խախտվել է իր` արդար դատավարության իրավունքը: Սակայն, ՄԻԵԴ-ը հետաձգել է հայցի ուսումնասիրությունը, ընդունելով արդարադատավարության իրավունքի խախտումը:
Հրանտ Դինքի գործով փաստաբաններից Ջեմ Հալավուրթը հայտարարել է, որ Օզքանի դեպքը չի կարող նախադեպ լինել Զարաքոլուի դեպքում, քանի որ գործերը առանձին են ուսումնասիրվելու:
Պարբերականը շեշտում է, որ ՄԻԵԴ հայց ներկայացնելու համար, պետք է ներքին դատական ատյանների որոշումներ կայացված լինեն:
Wednesday, February 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment