News.am. 13-2-2012- Թուրքիայի 9 նահանգներում փետրվարի 13-ի առավոտյան KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում ոստիկանությունը համաժամանակյա գործողությունների արդյունքում ձերբակալել է մոտ 100 հոգու։
Firat գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանները գործողություններ են իրականացրել Անկարայում գտնվող մի շարք արհիմությունների շենքերում, Ստամբուլում, Իզմիրում, Վանում, Դիարբեքիրում, Բաթմանում եւ այլ քաղաքներում։
Նշվում է, որ ձերբակալվածների ճնշող մասը քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամներ են։
Դիարբեքիրում ձերբակալվել է նաեւ քրդական DIHA գործակալության լրագրողը։
Monday, February 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment