Monday, February 13, 2012

«Մենք կօգնենք Իրանի և «վեցյակ»-ի միջև բանակցությունների վերսկսմանը». Չինաստանի ԱԳՆ

1in.am. 13-2-2012- Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարարի օգնական Մա Չժաոսյույը երեկ երկօրյա այցով ժամանել է Թեհրան, ուր և հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալի Բագերիի հետ: Հանդիպման ժամանակ Չժաոսյույը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները պատրաստ են ջանքեր գործադրել Իրանի և «վեցյակ»-ի միջև (ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներ ու Գերմանիա) բանակցությունների շուտափույթ վերսկսման համար. «Այսօր Չինաստանը մտադիր է աջակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ սերտ շփումներին և ջանքեր գործադրել Իրանի ու «վեցյակ»-ի միջև բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ: Պեկինն Իրանին կոչ է անում ամրապնդել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը՝ երկխոսության միջոցով իր միջուկային ծրագրի հարցը կարգավորելու համար»: Հիշեցնենք, որ Իրանի և «վեցյակ»-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2003 թվականին։ Այդ բանակցությունները, սակայն, ընդհատվեցին 2009 թվականին, երբ ԱԷՄԳ-ի ղեկավար խորհուրդը Իրանին քննադատեց ուրանի հարստացման երկրորդ գործարանի կառուցման համար։

No comments: