Thursday, February 16, 2012

«Երկիր». Հայաստանում գրանցվել է և ամուսնությունների, և ամուսնալուծությունների աճ

2011թ. Հայաստանում գրանցվել է 19 706 ամուսնություն, ինչը զգալիորեն բարձր է 2010թ. ցուցանիշից` 17 984: Ինչպես «Երկիր»-ին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը, 2000-ից առայսօր ամուսնությունների թվով ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր նախորդ տարի: «2000 թվականին գրանցվել է 10 986 ամուսնություն, և եթե նայենք վիճակագրության տվյալներին, պարզ կդառնա, որ տարեցտարի այդ ցուցանիշը մեծանում է»,- նշել է նա: Բաբաջանյանի համոզմամբ` ամուսնությունների թիվն աճման միտում ունի նաև առաջիկա տարիներին, քանի որ ընտանիք կազմելու տարիք է մտնում այն սերունդը, որն ավելի մեծ թվով է ծնվել իր ժամանակին: Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա դրանք գրեթե մնացել են նույն մակարդակին. 2010թ. Հայաստանում գրանցվել է 2997 ամուսնալուծություն, իսկ 2011-ին արձանագրվել է աննշան աճ` ամուսնալուծությունների թիվը կազմել է 3188` 190 դեպքով ավելի, քան նախորդ տարի:

No comments: