Tert.am. 13-2-2012- Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին Ադրբեջանի դեսպանին բողոքի նոտա է հղել այն բանից հետո, երբ բրիտանական Times պարբերականը մի հոդվածում նշվել է, թե Մոսադ իսրայելական հետախուզական ծառայությունը իր գործակալներին Բաքու է ուղարկել` Իրանի ներկայացուցիչներին լրտեսելու նպատակավ:
Reuters գործակալության հաղորդմամբ` Իրանի ԱԳՆ-ը Ադրբեջանի դեսպանին կանչել է Թեհրան, պաշտոնապես հայտարարել, որ Բաքուն իբր ներկայացրել է Մոսադի գործակալների գործունեության բազան:
Սալեհին հայտարարել է նաև, որ Ադրբեջանը հակաիրանական քարոզչություն է իրականացնում, ինչպես նաև սահմանափակում է իրանական բեռնատար մեքենաների օգատագործումը Ադրբեջանի տարածքում:
Իսրայելը ոչ մի կերպ չի անդրադարձել Times-ի հոդվածին, որը պնդում է, թե Մոսադը Ադրբեջանն օգտագործում է որպես հետախուզական գործունեության բազա:
Monday, February 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment