1in.am. 13-2-2012- Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքը Մարաշում «խաղ» է որակել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը:
Չիչեքը, անդրադառնալով Թուրքիայի պատմությանը, հայտարարել է. «Այստեղից դիմում եմ համայն աշխարհին: Մեր պատմության ընթացքում չեն գրանցվել ճնշումներ, զուլում, զավթում, ցեղասպանություն և նմանատիպ որևէ բան: Մենք մեր պատմության հետ առերեսվող ազգ ենք, մենք չենք ամաչում մեր պատմությունից: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն ցեղասպանություն չի եղել»:
Հիշեցնենք, որ Ջեմիլ Չիչեքը դասվում է թուրք քաղաքական գործիչների ծայրահեղ հակահայկական թևին՝ հանդիսանալով Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի կնքահայրերից ու ջատագովներից մեկը, ինչի համար էլ ստացել է «301-րդ Ջեմիլ» մականունը:
Monday, February 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment