Monday, February 13, 2012

Թուրքերն այս անգամ օդապարիկներով «պատժեցին» Ֆրանսիային

News.am. 13-2-2012- Թուրքիայի ավիացոն խորհուրդը (THK) եւս անմասն չի մնացել Ֆրանսիայում Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեմ իր խոսքն ասելուց: Թուրքական Haber3-ի փոխանցմամբ` Թուրքիայի ավիացոն խորհրդի նախագահ Օսման Յըլդըրըմը հայտարարել է, թե 150 գնման համար հայտարարված տենդերում հաղթել է Ֆրանսիական մի ընկերություն, սակայն Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով իրենք սառեցնում են հայտարարված տենդերը: «Եթե Ֆրանսիան հետքայլ անի, այդ դեպքում կիրականացվի 500 հազար եվրո արժողությամբ օդապարիկների գնման գործարքը: Մենք էլ մեր հակազդեցությունը Ֆրանսիային այս ձեւով ենք ցույց տալիս: Մենք սիրում ենք մեր երկիրը: Մեզ ապտակողին մեր մյուս այտը չենք դեմ տալու»,-ասել է Օսման Յըլդըրըմը:

No comments: