Monday, February 13, 2012

«Իրանական նոր սուզանավերի գլխավոր թիրախում են լինելու ամերիկյան ավիակիրները». իրանցի ծովակալ

1in.am. 13-2-2012- ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ, ծովակալ Ֆարհադ Ամիրին մեկնաբանել է հայրենական արտադրության Ghadir տիպի երկու թեթև սուզանավերը ջուրն իջեցնելը. «Այդ երկու սուզանավերի գլխավոր թիրախում են լինելու ամերիկյան ավիակիրները: Իրանը տիրապետում է աշխարհի լավագույն սուզանավերին: Իրանի թշնամիները, առաջին հերթին ԱՄՆ-ը ապշած են Ghadir տիպի սուզանավերի ֆանտաստիկ հնարավորություններից»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլլահ Սայարին հայտարարել էր, որ այդ երկու սուզանավերը կբարելավեն Իրանի ստորջրյա պաշտպանական հնարավորությունները: Ի դեպ, ներկայումս Պարսից ծոցի տարածաշրջանում գործում են ամերիկյան 2 ավիակիրներ՝ Abraham Lincoln և Carl Vinson, որոնց շուտով միանալու է ևս մեկ ավիակիր՝ Enterprise-ը:

No comments: