1in.am. 13-2-2012- Ամերիկյան NPR ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Խազաին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի հարցում միջազգային միջնորդ խումբ հանդիսացող «վեցյակ»-ի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) հետ բանակցությունների վերսկսմանը.
«Սակայն դա չպետք է ոտնահարի մեր ազգային շահերը: Իրանի կառավարությունը պատրաստ է լուրջ բանակցություններ վարել «վեցյակ»-ի հետ: Սակայն նա պատրաստ չէ քննարկել իր օրինական իրավունքներին առնչվող հարցեր (ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման մասին):
Չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե Իրանը կփոխի տվյալ հարցում իր սկզբունքային դիրքորոշումը: Իր ողջ պատմության ընթացքում Իրանը երբեք չի գնացել փոխզիջման, երբ հարցը վերաբերել է նրա անբաժանելի իրավունքներին:
Իրանն իրագործում է միջուկային խաղաղ ծրագիրը, որն, ի տարբերություն Իսրայելի, չունի ռազմական ուղղություն: Իսրայելի կառավարությունն ունի միջուկային զենք և չի միացել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին: Միջազգային հանրությունը պետք է ճնշումներ բանեցնի Իսրայելի վրա, որպեսզի նա միանա այդ պայմանագրին: Իսրայելը նման է Մերձավոր Արևելքի քացկեղին: Նա բազմաթիվ հանցագործություններ է գործել տարածաշրջանի ժողովուրդների, այդ թվում՝ նաև իրանցի ատոմագետների նկատմամբ:
Իր գոյության ավելի քան երեք տասնամյակների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը ագրեսիայի որևէ ակտ չի գործել այլ երկրների նկատմամբ: Սակայն եթե Իրանը ենթարկվի հարձակման, ապա նա կհասցնի ադեկվատ պատասխան»:
Monday, February 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment