
News.am. 22-2-2012- Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մուհամեդ Հիջազին հայտարարել է, թե Իրանի դեմ վտանգ զգալու դեպքում կիրականացնեն կանխարգելիչ քայլեր։
Իրանական Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Մուհամեդ Հիջազին նշել է Իրանի ներկա ռազմավարության կետերից մեկը.
«Եթե զգանք, որ մեր թշնամիները ցանկանում են Իրանի ազգային շահերը վտանգել, մենք ավելի վաղ քայլերի կանցնենք»,-նշել է Հիջազին՝ շեշտելով, որ իրենց երկիրը պաշտպանելու համար դիմելու են բոլոր միջոցներին։
No comments:
Post a Comment