Իրանը բազմիցս հայտարարել է, որ այդ մասին փաստեր ունեն: Դա է պատճառը, որ Իրանի կողմից Բաքվին հղված վերջին նոտայում նշվում է, որ Ադրբեջանում հնարավորություն է ստեղծվել Իսրայելի հետախուզական ծառայության ` MOSSAD-ի գործունեության համար, որը ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու միջոցով Իրանի միջուկային գիտնականների դեմ մահափորձեր է կազմակերպել:
Նոտայում նշվել է, որ Իրանի գիտնականներին սպանած ահաբեկիչների հետքերը հասնում են Ադրբեջան, այնտեղից էլ ձգվում Թել Ավիվ: Նոտայի միջոցով Ադրբեջանից պահանջվում է վերջ դնել նման թշնամական գործողություններին:
«Ենի Մուսավաթն» այդ կապակցությամբ նաև նշում է, որ քաղաքագետ Նաթիգ Միրին Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների` վերջին շրջանում էլ ավելի սրվելու պատճառը հենց դա է համարում:
Թերթի հետ զրույցում ադրբեջանցի քաղաքագետն ասել է, որ իր տեղեկություններով` Ադրբեջանում Իսրայելի հակաիրանական հետախուզական օբյեկտների առկայությունը հաստատող փաստաթուղթ Թեհրանին փոխանցել է Թալիշի վերածննդի շարժման առաջնորդ Ֆահրադդին Աբոսզադեն: «Իրանի` «մեր ձեռքում փաստ կա» արտահայտությունը հենց դրանով է պայմանավորված»,- ասել է Ն.Միրին:

No comments:
Post a Comment