Thursday, February 16, 2012

Թուրքիայում պատրաստվում են աճուրդի հանել «Ակօսի» սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի լուսանկարները, որոնք արվել են ձկնորսության ժամանակ:

HayNews.am. 16-2-2012- Դինքին ձկնորսություն ժամանակ պատկերող լուսանկարն ամենահայտնիներից մեկն է. այն լայնորեն տարածված է համացանցում, և հաճախ հայ լրագրողի մասին հոդվածներն ուղեկցվում են հենց այդ նկարով:
Իսկ աճուրդի են հանվելու երեք լուսանկարներ, որոնք ցուցադրվելու են առաջին անգամ: Լուսանկարների հեղինակն է Մեհթափ Յուջելը: Նկարների համար աճուրդում մեկնարկային գին է սահմանվել 1500 լիրան (900 դոլար): Նկարներից ստացված հասույթը հատկացվելու է «Հրանտ Դինք» հիմնադրամին:
«Արթիում» մշակույթի տան կազմակերպած աճուրդը կայանալու է փետրվարի 23-ին Ստամբուլում: Բացի Դինքի լուսանկարներից, աճուրդի են հանվելու նաև այլ արվեստի նմուշներ:

No comments: