News.am. 6-2-2012- Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Սելչուք Ունալը հերքել է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե Ահմեդ Դավութօղլուն Մյունխենի՝ անվտանգության հարցերով 48-րդ համաժողովի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համաձայնության է եկել Սիրիային դեմ ռազմական գործողություն սկսելու հարցի շուրջ։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ խոսնակը նշել է, թե այդ տեղեկությունները որեւէ կապ չունեն իրականության հետ։ Նա պնդել է, թե հանդիպման ժամանակ պարզապես քննարկվել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները։
Նշվում է, որ Դավութօղլուն Մյունխենի կոնֆերանսում քննադատել է ՄԱԿ-ում Սիրիայի հարցով որոշման դեմ Ռուսաստանի եւ Չինաստանի վետոն՝ շեշտելով, թե այդ երկրները «սառը պատերազմից» հետո նման որոշումները ռեֆլեքսորեն են կայացնում։Monday, February 6, 2012
Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է, թե ԱՄՆ-ի հետ համաձայնեցվել է հարձակվել Սիրիայի վրա
News.am. 6-2-2012- Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Սելչուք Ունալը հերքել է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե Ահմեդ Դավութօղլուն Մյունխենի՝ անվտանգության հարցերով 48-րդ համաժողովի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համաձայնության է եկել Սիրիային դեմ ռազմական գործողություն սկսելու հարցի շուրջ։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ խոսնակը նշել է, թե այդ տեղեկությունները որեւէ կապ չունեն իրականության հետ։ Նա պնդել է, թե հանդիպման ժամանակ պարզապես քննարկվել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները։
Նշվում է, որ Դավութօղլուն Մյունխենի կոնֆերանսում քննադատել է ՄԱԿ-ում Սիրիայի հարցով որոշման դեմ Ռուսաստանի եւ Չինաստանի վետոն՝ շեշտելով, թե այդ երկրները «սառը պատերազմից» հետո նման որոշումները ռեֆլեքսորեն են կայացնում։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment