Tuesday, February 14, 2012

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտում է...

HayNews.am. 14-2-2012- Թուրքիան արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է իսրայելցի դիվանագետների վրա հարձակումները, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները: «Թուրքիան մշտապես հանդես է գալիս ահաբեկչության դեմ` անկախ նրա պատճառներից: Խորապես քննադատում են Իսրայելի դիվանագետների վրա հարջակումը»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ: Թուրքական ԱԳՆ-ի նման քայլի պատճառ է հանդիսացել Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում Իսրայելի ներկայացուցիչների դեմ ահաբեկչությունը, ինչպես նաև Թբիլիսում կանխված մահափորձն Իսրայելի դեսպանի նկատմամբ:

No comments: