Tuesday, February 14, 2012

«Իրանը պետք է ուշադիր լինի հարևան երկրների հետ իր հարաբերություններում». Ալի Հասանով

1in.am. 14-2-2012- Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովն անդրադարձել է իրանական կողմի այն հայտարարությանը, որում Ադրբեջանը մեղադրվում է իսրայելական հետախուզության հետ համագործակցության և հակաիրանական գործունեություն ծավալելու համար պայմաններ ստեղծելու մեջ, ինչի արդյունքում ահաբեկիչներին ազատորեն հատում են սահմանը, որն էլ հանգեցնում է իրանցի ատոմագետների սպանությանը. «Իրանի հայտարարությունը որևէ հիմք չունի: Ադրբեջանն օտար երկրների տարբեր կառույցների հետ իր հարաբերություններում մշտապես հաշվի է առնում հարևան երկրների շահերը: Ադրբեջանը ոչ մի կապ չի պահպանում ահաբեկչական ու հակամարդկային գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ: Կարծում եմ, որ Իրանը ստեղծված իրավիճակում պետք է ուշադիր լինի հարևան երկրների հետ իր հարաբերություններում և գործի երկկողմանի հարաբերություններին համապատասխան»: Հիշեցնենք, որ Իրանը վերոնշյալ պատճառներով երեկ բողոքի նոտա էր հանձնել Ադրբեջանի դեսպանին:

No comments: