HayNews.am.21-2-2012- Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին գործերի հանձնաժողովը մի հայտարարություն է ընդունել, որը վերաբերում է թուրք-ադրբեջանական կողմի հորինած «Խոջալուի դեպքերի» «տարելիցին»:
«Թուրք ժողովուրդն ընդունում է ադրբեջանցի եղբայրների ցավն ու դատապարտում կոտորածը»,-նման բովանդակություն է ունեցել թուրքական մեջլիսի արտաքին գործերի հանձնաժողովի ընդունած հայտարարությունը, որը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները:
«Խոջալուն Հայաստանի կողմից պատմության մեջ գրված սև էջ է»,-շարունակում են հայտարարության հեղինակները, որոնց կարելի է հիշացնել առնվազն վերջին հարյուրամյակները, որի ընթացքում թուրք բարբարոսները հասցրել են ներկվել հայերի, հույների, ասորիների, այլ քրիստոնյաների, վերջին շրջանում նաև քրդերի արյունով:
Հայտարարությունը տարածած հանձնաժողովի նախագահ Ոլքան Բոզքըրը նշել է, որ այս տեքստն ընդունվել է միաձայն:
Thursday, February 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment