News.am. 13-2-2012- Վրաստանի ոստիկանությունը վնասազերծել է Թբիլիսիում Իսրայելի դեսպան Իցհակ գերբերգի անձնական վարորդի մեքենայի տակ տեղադրված նռնակը: Ինչպես հաղորդում է Real-TV հեռուստաընկերությունը, Իսրայելի դեսպանի վարորդ Ռոման Խաչատուրյանը ավտոմեքենայի տակ սկոտչով ամրացված սեւ փաթեթ է նկատել: Նա անմիջապես պարեկային ոստիկանություն է կանչել, որն էլ իր հերթին սակրավորներ է հրավիրել: Պարզվել է, որ փաթեթի մեջ նռնակ է, որն արագ վնասազերծել են:
Մեքենան տարել են հատուկ կայանատեղի, որտեղ այն ուսումնասիրում են քրեագետները, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել նաեւ Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ: Այնտեղ մեքենան պայթել էր, մեկ մարդ վիրավորվել էր:
Իսրայելի հատուկ ծառայությունները կարծում են, որ դա «Հըզբոլլահ»-ի հերթական ուղերձն է, ով ցանկանում է վրեժ լուծել Իմադ Մուղնիի սպանության համար: Վերջինս սպանվել է 4 տարի առաջ, Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ:
Tuesday, February 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment