Thursday, February 2, 2012

«Ազադլիգ». Ադրբեջանում երեխայի նպաստը ԱՊՀ երկրներում ամենացածրն է

Panorama.am. 2-2-2012- «Ադրբեջանի իշխանությունները ամեն պատեհ-անպատեհ առիթով չեն հոգնում կրկնել, թե երկրում բնակչության սոցիալական վիճակն ու մարդկանց բարեկեցությունն օրեցօր լավանում է: Դա այն դեպքում, երբ այստեղ ծնվող յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքին վճարվող նպաստը կազմում է 75 մանաթ (մոտ 93,5 ԱՄՆ դոլար), ինչը ԱՊՀ երկրներում ամենացածրն է»,-գրում է «Ազադլիգ» թերթը: Թերթի հետ զրույցում, տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն նշել է, որ երեխային տրվող նպաստի չափը Ադրբեջանում աղքատության հիմնական ցուցանիշներից մեկն է: «Եթե իշխանությունը շարունակի նավթային եկամուտներն արագորեն վատնելու իր գործողությունները, ապա արդեն այսօր ծնված երեխաներին նավթից բաժին չի հասնի», -հայտնում է նա: Ի տարբերություն Ադրբեջանի, նավթային երկրներում երեխային տրվող նպաստի չափը շատ մեծ է: Այդ իրավիճակը բավականին լավ է նույնիսկ վերջին մի քանի տարում ապստամբություն ապրած երկրներում: Օրինակ` Թունիսում 400 դոլարից պակաս նպաստ գոյություն չունի: Լիբիայում յուրաքանչյուր ծնված երեխային պետությունը միանվագ 7000 դոլար փող է վճարում: Արաբական Միացյալ Էմիրություններում այդ վճարն ամենամեծն է, եւ կազմում է 20 հազար դոլար,-նշում է աղբյուրը: «Այս ցուցակը կարելի է շարունակել: Սակայն նշված թվերը բավական են Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության հերթական սուտը բացահայտելու համար: «Հաջողությամբ զարգացող» նավթի երկրում նորածնին տրվող նպաստը չի կարող փոխհատուցել անգամ նրա ամենափոքր ծախսը: Ադրբեջանում ծնված յուրաքանչյուր երեխա աշխարհ գալու պահից հենց այսպես է իր վրա զգում իշխանության «հոգածությունը»,-նշում է «Ազադլիգը»:

No comments: