HayNews.am. 14-2-2012- Փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը ոստիկանության 6-րդ վարչության թմրանյութերի անօրինական շրջանառության վարչության աշխատակիցիները Մեղրի-Ագարակ ճանապարհին բերման են ենթարկել մի խումբ երիտասարդների, որոնց մոտից հայտնաբերվել է ափիոն տեսակի թմրանյութ:
Այս մասին HayNews.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից: Թմրանյութը փաթեթավորված է եղել, յուրաքանչյուր փաթեթ պարունակել է 100 գրամ: Սակայն այս դեպքը ուշագրավ է մեկ այլ հանգամանքով: Պարզվել է, որ այն Իրանից Հայաստան են տեղափոխել ոչ թե տրանսպորտային միջոցով, այլ Իրանի սահմանից նետելով դեպի Հայաստանի կողմ: «Հնարամիտ» թմրամոլները փաթեթներին ամրացրել են լուսարձակներ, որպեսզի կարողանան մթության մեջ փաթեթը հեշտ գտնել: Սակայն այս տեխնիկան այնքան էլ բարենպաստ չի եղել, քանի որ ճիշտ ուղղություն չբռնելու հետեւանքով մի քանի փաթեթ հայտնվել է չեզոք գոտում, մեկն էլ ընկել է գետը: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, այս մեթոդը նույն խմբի ձեռագիրն է: Ավելի ուշ պարզվել է, որ իրանական կողմից ոմն քաղաքացու հետ ձեռք բերված այս առք ու վաճառքը կատարվել է Գորիսի բնակչի պատվերով:
Tuesday, February 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment