Tuesday, February 14, 2012

Սիրիայի վերաբերյալ պահուստային ծրագիր պետք է լինի. Դավութօղլու

Tert.am. 14-2-2012- Թուրիքան հուսով է, որ Սիրիայի դեպքերը միջազգային հանրությունից չեն պահանջի արտակարգ իրավիճակում գործելու ծրագիր: Ինչպես հաղորդում է vz.ru-ն, այս մասին ԱՄՆ-ում պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Սիրիայում արդեն մոտ մեկ տարի չեն դադարում կառավարական ուժերի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև բախումները: Գրեթե ամեն օր ստացվում են զոհերի մասին լուրեր` ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ ուժային կառույցների: ՄԱԿ-ի տվյալներով` այս ժամանակահատվածում զոհվել է մոտ 6.000 մարդ: «Ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակում գործողությունների ծրագրին, ապա մենք հուսով ենք, որ այն մեզ պետք չի գա: Սակայն եթե մի օր ինչ-որ բան պատահի, ապա մենք պետք է մեզ հարևանի պես պահենք` օգնենք խաղաղ բնակիչներին: Թուրքիայի միլիոնավոր բնակիչներ բարեկամներ ունեն Սիրիայում», - ասել է դավութօղլուն: Քլինթոնը ոչինչ չի ավելացրել թուրք նախարարի ասածին` ասելով միայն, որ Թուրքիայի ԱԳ նախարարն ամեն ինչ լավ է ձևակերպել: Օրեր առաջ, ելույթ ունենալով Վաշինգտոնի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում, Դավութօղլուն հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը կարող էր իրեն պահել Խորհրդային միության առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի պես, սակայն պահեց ինչպես Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչը: Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանն ու Չինաստանը, օգտվելով վետոյի իրենց իրավունքից, արգելափակել էին Սիրիայի վերաբերյալ բանաձևը: Բանաձևն, այլ գործողություններից զատ, պահանջում է նախագահ Ասադի հրաժարականը:

No comments: