1in.am. 16-2-2012- Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսիում կայանալիք թուրք-վրացական-ադրբեջանական գործարար ֆորումին մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարել է, որ այդ ֆորումը կնպաստի երեք երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը.
«Դա կարևոր միջոցառում է, որը միտված է մեր երկրների գործարարների միջև առավել սերտ կապեր հաստատելուն, ինչը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը: Ներկայումս երեք երկրներն էլ փորձում են ներգրավել նոր ներդրումներ, և այդ հանդիպումը կծառայի անհրաժեշտ ներդրումային ֆոնի ստեղծմանը: Մենք մտադիր ենք քննարկել ներդրումային նախագծերի իրագործումը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե թբիլիսյան գործարար ֆորումին մասնակցելու է մոտ 200 ընկերություն, որոնք գործունեություն են ծավալել գյուղատնտեսական, շինարարական, զբոսաշրջային, տեքստիլ արդյունաբերության, էներգետիկայի, անշարժ գույքի և դեղագործական ոլորտներում:
2011 թվականի հունվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1.5 միլիարդ դոլար, իսկ Ադրբեջանի ու Վրաստանի միջև՝ 551.8 միլիոն դոլար:
Thursday, February 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment