Thursday, February 16, 2012

Թուրք մտավորականները դատի են տվել Դինքին սպանողին հերոսացնող լրագրողին

News.am. 16-2-2012- Թուրքիայում «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժումը դատական հայց է ներկայացվել Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին հերոսացնող Թուրքիայի Սամսուն քաղաքի տեղական ամսագրերից Statuko-ի լրագրող Օքան Բաշի դեմ: Թուրք հայտնի պատմաբան, հրապարակախոս Բասքըն Օրանի, նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասի եւ այլ մտավորականների ստորագրությամբ դատական հայցում Օքան Բաշը մեղադրվում է հանցանքը եւ հանցագործին գովելու, անձի հիշատակը վիրավորելու եւ հանցանքը կատարելը խրախուսելու մեջ: Նշենք, որ Statuko ամսագրի հունվարի համարում Օքան Բաշը «Հրանտ Դինք անունով մեկին սպանեց, վա՞տ արեց» հրապարակման մեջ գովերգել էր Դինքին սպանած Օգյուն Սամասթին եւ վիրավորական տեսակետից ներկայացրել նրա հայ լինելը:

No comments: