HayNews.am. 21-2-2012- Թուրքական մամուլը հերթական անգամ պնդում է, թե Սիրիայում «Քրդստանի աշխատավորական կուսակցությունն» (PKK) ազատորեն ճամբարներ է հիմնում:
Թուրքական մամուլի փոխանցմամբ` PKK-ն ստանում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի աջակցությունը, ինչի ապացույցն է քրդական կազմակերպության զգալի ակտիվացումն ու ազատ գործունեությունը:
Մանսավորապես, համացանցում են հայտնվել PKK-ականների լուսանկարները, որում նրանք կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պատկերով շապիկներով պարում են:
Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական մարքսիստական-լենինիստական ուղղվածության կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին, Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ)՝ Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում:
Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է 1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքին են դասում ԱՄՆ-ն, ԵՄ-ն, մի շարք այլ երկրներ:
Thursday, February 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment