Panorama.am. 21-2-2012- Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները եղել են Ցեղասպանության թանգարանում, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնին առնչվող վավերագրերին ու փաստաթղթերին:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Եվրանեսթի ԽՎ Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահ Լայմա Լյուչիա Անդրիկիենեն նշել է. «Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպիչներին, որ մեզ հնարավորություն ընձեռվեց մեր հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին»:
Տիկին Անդրիկիենեն գրառում է թողել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում. «Հայ ժողովուրդը վայելում է մեր հարգանքը, և մենք նրա կողքին ենք: Մենք պետք է բուժենք հայ ժողովրդի վերքերը»:
Thursday, February 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment