Thursday, February 23, 2012

Բաքուն ցանկանում է «Եվրատեսիլը» քաղաքական նպատակներով օգտագործել. Süddeutsche Zeitung

Tert.am. 22-2-2012- Süddeutsche Zeitung-ը` Գերմանիայի խոշորագույն օրաթերթը, անդրադառնալով Բաքվում սպասվող «Եվրատեսիլ» երգի մրցույթին` գրում է, որ Ադրբեջանը ցանկանում է մրցույթը քաղաքական նպատակներով օգտագործել: Ըստ թերթի` Ադրբեջանը հոյակապ, բայց ավտորիտար երկիր է, իսկ մրցույթը հեռարձակող հեռուսատաալիքներին կոչ է անում չմոռանալ, որ դժվար է լինում զանազանել երաժշտությունն ու քաղաքականությունը: Այնուհետև նկատվում է, որ Ադրբեջանի վրա այս մրցույթի կազմակերպչի դերը գործնականորեն օդից է ընկել, ի տարբերություն նույնպես ոչ ժողովրդավարական Ղազախստանի, որի վրա Արևմուտքը, միանգամայն գիտակցված, 2 տարի առաջ դրեց ԵԱՀԽ-ն նախագահող երկրի պարտականությունները: Թերթը նկատում է, թե Ադրբեջանի իշխանությունները, բնականաբար, ցանկանում են Եվրոպային ի ցույց դնել փայլուն ու բաց երկիր, որը կարող է գլուխ բերել նման բարդ միջոցառման կազմակերպումը: Բայց դրա հետ մեկտեղ հիմա ջրի երես են դուրս գալիս շատ այնպիսի բաներ, որոնք մինչ այժմ Եվրոպայում հազիվ թե որևէ մեկին հետաքրքրեին, առավել քիչ` երաժշտական աշխարհին. այնտեղ բացակայում է մամուլի ազատությունը, վարչակարգի քննադատությունը, քաղաքական հակառակորդներին հետապնդում են, իսկ ժողովրդավարության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող: Նաև բնակելի շենքեր են քանդվում. հազարավոր մարդիկ են տեղահանվել, որպեսզի մրցույթը հնարավոր լինի անցկացնել փքաշուք դահլիճում: Թերթը հիշում է մի ադրբեջանական թերթի ասածը, որը Մարդու իրավունքների հարցերով Գերմանիայի կառավարության լիազոր ներկայացուցչին «հարբած» էր անվանել, երբ նա Ադրբեջանից պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին: Այնուամենայինվ, Süddeutsche Zeitung-ը կարծիք է հայտնում, թե մրցույթի բոյկոտումը երգիչների կողմից քիչ օգուտ կտար. դրանից ռեժիմը քննադատողների համար թերևս ավելի հեշտ չէր լինի: Սակայն, ճիշտ չէ նաև այն, նկատում է հոդվածագիրը, որ ARD հեռուստաընկերությունն ու Եվրոպական հեռարձակողների միությունը առաջվա պես երդվում են, թե երաժշտությունն ու քաղաքականությունը տարանջատված են: Նրանք խոսում են զուտ երաժշտական միջոցառման մասին` ստիպելով, որ դա նվաղի ստերիլ ապաքաղաքականածվածության միջև: Բաքվի իշխանությունները չեն կարող պատշաճ կերպով տարանջատել երկու բաղադրիչները, եզրակացնում է Süddeutsche Zeitung-ը, ընդհակառակը նրանք ցանկանում են «Եվրատեսիլն օգտագործել» իրենց քաղաքական նպատակների համար: Այնուհետև գերմանական հեռարձակող հեռուստաալիքին կոչ է արվում առնվազն առանց ամաչելու քննադատել դրությունն Ադրբեջանում և մանրամասն հայտնել ծրագրված այլընտրանքային` Sing for democracy հակաեվրատեսիլյան նախաձեռնության համերգի մասին:

No comments: