1in.am. 9-3-2012- Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխան նամակ է հղել ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանին, որում շարադրել է Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը:
Իր նամակում Քլինթոնը մասնավորապես նշել է. «Դուք լուրջ հարց եք բարձրացրել: 2011 թվականի ապրիլի 24-ին նախագահ Բարաք Օբաման հավերժացրեց 1.5 միլիոն հայերի հիշատակը, որոնք սպանվել են 1915 թվականին կամ էլ Օսմանյան կայսրության վերջին օրերին՝ 20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկի ժամանակ: 2010 թվականին Հայաստան կատարած այցի ժամանակ ես այցելել եմ Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել այդ աղետի ժամանակ զոհվածներին:
Իր ապրիլքսանչորսյան ելությում Օբաման հայտարարել էր նաև, որ պատմությունը մեզ ուսուցանում է, որ մեր ժողովուրդները դառնում են ավելի ուժեղ, երբ նրանք ճանաչում են իրենց ցավոտ անցյալը և աշխատում են հանուն լավ ապագայի՝ փոխըմբռնման կամուրջներ գցելու ուղղությամբ: Հաջակցություն նախագահի քաղաքականության՝ ես նույնպես Հայաստանին ու Թուրքիային կոչ եմ անում համատեղ աշխատել իրենց ընդհանուր պատմության վճռման հարցում: Այդ սարսափելի իրադարձությունների վրա միայն համատեղ աշխատելու շնորհիվ նրանք կկարողանան հասնել փաստերի ամբողջական, անկեղծ և արդար ճանաչմանը:
ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել հայ և թուրք պաշտոնյաների համարձակ քայլերին, որպեսզի նպաստի նրանց երկխոսությանը, որով ճանաչվում է նրանց ընդհանուր պատմություն ունենալը և հասնի առաջընթացի գրանցմանը: Ես համոզված եմ, որ նրանց ջանքերը կդառնան երկու ժողովուրդների և ընդհանրապես տարածաշրջանի խաղաղ ապագայի ու բարգավաճման հիմքը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ANCA-ն 6 էջանոց նամակ էր հղել Հիլարի Քլինթոնին, որում շարադրել էր 10 կոնկրետ հարց՝ կապված Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայիս և նախորդ վարչակազմերի վարած քաղաքականության հետ:
Ի դեպ, փետրվարի վերջին ամերիկացի 61 կոնգրեսականներ ստորագրեցին մի նամակի տակ, որում իրենց անհամաձայնությունը հայտնեցին Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի որդեգրած դիրքորոշման հետ:
Դա մասնավորապես վերաբերում էր ոչ վաղ անցյալում Քլինթոնի հնչեցրած այն հայտարարությանը, թե «Հայոց ցեղասպանությունը համարվում է պատմական հարց» (այսինքն՝ դրանով պետք է զբաղվեն միայն պատմաբանները): Բացի այդ, նամակում Հիլարի Քլինթոնը որակվել էր որպես ամերիկյան դիվանագիտության ամենաթուրքամետ ներկայացուցիչ:
Friday, March 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment