News.am. Բրիտանացի գենետիկները հերթական անգամ ապացուցել են, որ կրեացիոնիզմի կեղծ գիտական տեսությունը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ: Հինքստոն քաղաքի Սանգերի ինստիտուտի մի խումբ գիտնականներ` Ռիչարդ Դարբինի գլխավորությամբ, ավարտել է գորիլլայի գենոմի ամբողջական վերծանումը, որի արդյունքում պարզվել է, որ այդ պրիմատի գեների մոտ 15 տոկոսն ավելի մոտ է մարդու գեներին, քան` նրանց, որոնք առկա են շիմպանզեի ԴՆԹ-ում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», գենոմի վերծանումից հետո, հետազոտողները համեմատել են դրա կառուցվածքը այլ բարձրագույն պրիմատների` մարդու, շիմպանզեի, օրանգուտանգի, ինչպես նաեւ մակակի-ռեզուսի գենոմների հետ, ինչը գիտնականներին թույլ է տվել կազմել մարդու ամենամոտ բարեկամների գենոմների նմանությունների ու տարբերությունների քարտեզը եւ գնահատել նրանց նախնիների բաժանման ժամանակաշրջանը:
Ի զարմանս կենսաբանների, գորիլլայի եւ մարդու գենոմները զգալի թվով նման հատվածներ են ունեցել` շուրջ 15 տոկոս: Բացի այդ, նույնքան թվով գենոմներ միավորում են գորիլլային եւ շիմպանզեին եւ հեռացնում մարդուց:
Գիտնականների խմբից Քրիս Թայլեր-Սմիթի խոսքով, պարզվել է, որ գորիլլայի շատ գեներ զարգացել են մարդու նմանատիպ գեներին զուգահեռ: Բոլոր երեք պրիմատների մոտ ամենից շատ էվոլյուցիայի են ենթարկվել այն գեները, որոնք պատասխանատու են լսողական ապարատի, այլ զգայական օրգանների եւ նորածնի ուղեղի զարգացման համար:
Ըստ Դարբինի եւ նրա գործընկերների հաշվարկների, մարդու եւ գորիլլայի նախնիները բաժանվել են մոտ 10 մլն տարի առաջ, իսկ մարդու եւ շիմպանզեի նախնիները` 6 մլն տարի առաջ: Սա, ընդհանու առմամբ, համընկնում է այն ժամանակի հետ, որը ներկայացնում են հնեաբանները:
Thursday, March 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment